11:32 , 27 հուլիս, 2024
Շնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների եւ մաղթանքների համար, որոնց մի մասը սպրդեց նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատերից ներս։
Ձեր ջերմությունը, սրտացավությունը եւ ուշադրությունը ոչ միայն լիցքավորում են ինձ ու գոհացնում իմ ընտանիքին, այլև հույս եւ լավատեսություն են ներշնչում մեր ժողովրդի եւ Հայրենիքի ապագայի հանդեպ։
Ձեր շնորհիվ է, որ բանտախցիս պատուհանից դուրս նայելիս տեսնում եմ ոչ թե արեւը ծածկող ճաղավանդակը, այլ ճաղերի հետեւում շողացող արեւը։