ՕԽ-2024․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ


10:26 , 27 հուլիս, 2024

Armsport.am-ը գրում է․

Հայ մարզիկները սկսում են պայքարը Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիակամ Խաղերում։ Այսօր՝ հուլիսի 27-ին, Հայաստանը ՕԽ-ում ունի 4 ներկայացուցիչ։

Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան — մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ: Մեկնարկը՝ 17:30

Էլմիրա Կարապետյան — հրաձգության որակավորման փուլ։ Մեկնարկը՝ 14:30

Վարսենիկ Մանուչարյան — լողի որակավորման փուլ և եզրափակիչ: Մեկնարկը՝ 13:00