Բեյոնսեն ու Jay Z-ին՝ աշխարհի ամենահարուստ զույգն են. Forbes


09:55 , 20 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը՝ ռեփեր Jay Z-ին, գլխավորել են Forbes –ի՝ աշխարհի ամենահարուստ հայտնի զույգերի ցուցակը:

Հաշվետու ժամանակահատվածում՝ 2012-2013թթ., Բեյոնսեն ու Jay Z-ին միասին վաստակել են մոտ 95մլն ԱՄՆ դոլար:

Երկրորդ հորիզոնականում մոդել Ժիզել Բունդհենն ու ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեդին են: Նրանք վաստակել են 80 մլն ԱՄՆ դոլար:

Երրորդ տեղը զբաղեցրել են հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, միասին վաստակելով 50մլն ԱՄՆ դոլար:

Պարբերականի ամենահարուստ զույգերի հնգյակում հայտնվել են նաև Էշթոն Կատչերն ու Միլա Կունիսը (35մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաև ռեփեր Կանյի Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը՝ 30մլն ԱՄՆ դոլար: