Նյու Յորքում ձերբակալվել է տանը կես մլն դոլարի օձ պահած տղամարդը


09:40 , 20 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Նյու Յորքի ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով իր տանը պահել է միանգամից 850 օձ, հայտնում է Газета-ն՝ CNN-ին հղումով։

Հայտնի է, որ օձերի մեջ եղել է 2 վագրային պիթոն։ Ըստ նախնական հաշվարկների՝ բոլոր սողունների ընդհանուր գինը կազմում է 500 հազար դոլար։