ՀՀ–ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ


09:26 , 26 հուլիս, 2024

Arm.sputniknews.ru-ն գրում է.

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ այս պահին կոնկրետ պայմանավորվածություն չկան։

Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը և Անկարայից էլ նույնն է ակնկալում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին արտաքին գործերի նախարարությունից`պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի դրական ելքի դեպքում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: