Հայկոն մինչև վերջ փակագծերը չի բացել


14:54 , 25 հուլիս, 2024

Հարցին՝ արցախցների նկատմամբ ատելության խոսքը կենցաղային մակարդակո՞ւմ է, թե՞ հատվել են այդ սահմանները՝ Խանումյան Հայկոն պատասխանել է՝ ասելով, որ ինքը ժողովրդի շրջանում չի հանդիպել նման բան, իսկ ատելություն գեներացնողները դեռ 90-ականներից տարբեր ԶԼՄ-ներ են եղել, որոնք տարածել են հակաարցախյան կեղծ տեսություններ:
Հայկոն մինչև վերջ փակագծերը չի բացել: Ինչի՞ց է նա վախեցել կամ վախեցե՞լ է, թե չի ցանկացել ինքնավնասմամբ զբաղվել:
Բանն այն է, որ 90-ականներից սկսած հենց Նիկոլի «Օրագիրը» ու «Հայկական ժամանակն» են եղել այն ԶԼՄ-ները, որոնք փատացի ատելություն են սերմանել արցախցիների կամ Արցախի հանդեպ՝ փորձելով այն որպես հայերիս վզին փաթաթած բեռ ներկայացնել: Խանումյան Հայկոն մինչև վերջ անկեղծ չի գտնվել, քանի որ եթե գտնվեր, չէր վախենա ու անուններ կտար, կասեր, թե հատկապես այդ որ ԶԼՄ-ներն էին, որ դեռ 90-ականներից արցախատյացություն էին քարոզում՝ դեռ էն գլխից ստեղծելով Արցախը հանձնելու հիմքեր:

Իսկ չի ասել, քանի որ չի ցանկացել ինքնավնասմամբ զբաղվել. Սյամոն Նիկոլի «ժուչոկն» է՝ ներդրված դաշտում, ուստի վտանգավոր կարող է լինել իրերն իրենց անուններով կոչելը. բա որ Նիկոլը նեղվի: Հետևաբար՝ Հայկոն նախընտրել է հանդես գալ վերացական հայտարարություներով՝ խուսափելով կոնկրետությունից, այդպիսով՝ խուսափելով պատասխանատվությունից: