09:16 , 20 սեպտեմբեր, 2013
Հետբիթլյան շրջանում ամուսնական զույգերի պատմությունը տարբեր սցենարներով զարգացավ, բայց մեկ ընդհանրություն բնորոշ էր բոլորին. նրանց կյանքը բաժանվեց երկու շրջանի` երբ կար Բիթլզը, և երբ Բիթլզը չկար:
Բիթլզի ցրումից հետո Մաքարթնին Լինդային ներգրավեց իր ստեղծագործական նախագծերում` չնայած նա բավականաչափ երաժշտական ընդունակություններ չուներ: Փոլը խրախուսում էր կնոջ` երգելու և դաշնամուր նվագելու փորձերը իր նոր Վինգ խմբի շրջանակներում: Նրանք ապրում էին երջանիկ ընտանեկան կյանքով, մեծացնում էին երեխաներին և աճեցնում բանջարեղեն Սուսեքսի գյուղական բնակավայրում:
Փոլը կծկվել էր վշտից, երբ Լինդան հեռացավ կյանքից 1998 թվ.-ին: Մինչև այսօր Մաքարթնին անվանում է նրան իր ընկերուհին և փոքրիկ աղջիկը»:
Ինչ վերաբերում է մեկ այլ զույգի` Օնոյին և Լենոնին, ամեն ինչ դասավորվեց ավելի աղմկալի ու ողբերգական: 1969 թվ.-ի մայիսի 26-ին Մոնրեալի «Թագուհի Եղիսաբեթ» հյուրանոցի 1742–րդ համարում նրանք սկսեցին ութօրյա մի ակցիա հանուն խաղաղության: Զույգն ութ օր անցկացրեց գիշերազգեստներով պառկած` ընկերների հետ զրուցելով և լրագրողներին հարցազրույցներ տալով: Յոթերորդ օրը (հունիսի 1-ին) Լենոնը էքսպրոմտ ստեղծագործեց «Give Peace A Chance» (Հնարավորություն տվեք խաղաղությանը) երգը և այդ պահին սենյակում գտնվող ընկերներին առաջարկեց միասին երգել այն: Իսկ ընքը, նստելով անկողնում, վերցրեց կիթառն ու միացրեց ձայնագրիչը: Հետագայում այդ երգը դարձավ խաղաղության համար պայքարող ակտիվիստների հիմնը:
Ջոն Լենոնը նախկինի պես շարունակում էր գրել երգեր և քաղաքական ելույթներ ունենալ հանուն խաղաղության: Սակայն հեռացումը Բիթլզից և հարաբերությունների խզումը ավագ որդու հետ ազդեցին նրա հոգեվիճակի վրա: Հոգու դատարկը չկարողացան լցնել ոչ ամուսնական զույգի կողմից ստեղծված «The Plastic Ono Band» խումբը, ոչ քաղաքական գործունեությունը: Բարեբախտաբար, հաղթահարելով ուժեղ հոգեբանական ցնցումը, 1975 թվ.-ին Ջոնը դուրս եկավ ճգնաժամից:
1975 թվ-ի հոկտեմբերի 9–ին (այդ ժամանակ Ջոնը երեսուն տարեկան էր) Յոկո Օնոն լույս աշխարհ բերեց իրենց որդուն` Շոնին (Շոն Տարո Օնո Լենոն): Որդու ծննդյան առթիվ Ջոն Լենոնը որոշեց «ժամանակավորապես» հեռանալ երաժշտության և շոու-բիզնեսի ոլորտից: Այդ «ժամանակավորապես»-ը տևեց 5 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում Ջոնը օրինակելի ու ընտանեսեր հայր էր: Նա զբաղվում էր երեխայի խնամքով, կերակուր պատրաստում նրա համար, կատարում էր տնային գործեր և, ըստ էության, չէր երևում հասարակության մեջ: Ջոնը վարում էր տանու կյանք, մինչդեռ Յոկո Օնոն ակտիվացրել էր հասարակական գործունեությունը:
Շարունակությունն` այստեղ