Curiosity մարսագնացին չի հաջողվել Մարսի վրա մեթան հայտնաբերել


08:36 , 20 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Curiosity մարսագնացին չի հաջողվել Մարսի վրա մեթան հայտնաբերել՝ հայտնում է BBC-ն:

Հենց մեթանի առկայությունն էր համարվում ապացույցներից մեկն առ այն, որ մոլորակի վրա երբևէ կյանք է եղել:

2003 թվականին մոլորակի վրա մեթանի առկայությունը հաստատվել էր NASA-ի հեռադիտակի օգնությամբ:

Գիտնականները պետք է պարզեն՝ Մարսի վրա մեթան եղե՞լ է, և եթե այո, ապա ո՞ւր կարող էր անհետանալ այնտեղից: