«Ժողովուրդ». Ընդիմադիր ձևացող խաչատուր Քոքոբելյանը հայրենի Տավուշի մարզում հերթական հէկ-ն է կառուցում


08:22 , 20 սեպտեմբեր, 2013

«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր հայրենի Տավուշի մարզում հերթական հէկ-ն է կառուցում։ Քոքոբելյանին պատկանող երրորդ հէկ-ը ևս կառուցվում է Պաղջուր գետի վրա՝ Գետահովիտ գյուղի մոտ։ Ընդ որում, նա նոր հէկ-ը կառուցում է տխրահռչակ «Խաչաղբյուր–2»–ը վաճառելուց հետո։

Հիշեցնենք, որ «Խաչաղբյուր–2»–ի շինարարությունն իրականացվում էր մի շարք նորմերի խախտմամբ, ինչի առթիվ տեղի բնակիչները մեծ աղմուկ հանեցին՝ դժգոհելով, որ այդպես իրենց բնակավայրին բնապահպանական հարված է հասցվում։ Այսօր ևս գետահովիտցիներն ահազանգում են՝բնապահպանական աղետը շարունակվում է. փոքր հէկ–երի կառուցապատման հետևանքով Պաղջուր գետում գրեթե ջուր չի լինում, իսկ ձկները նվազել են։ Անում է միայն զարմանալ, թե Խ. Քոքոբելյանին ինչպես է հաջողվում մի կողմից ընդդիմադիր ձևանալ, մյուս կողմից ընդլայնել իր բիզնեսը»,– գրում է թերթը։