Արժույթային վարկերն ու գները կեղեքում են վարկառուներին


06:59 , 20 սեպտեմբեր, 2013

Ինչպես գիտեք 1 տարի առաջ խոսք էի տվել 50 օրենքների նախագծեր ներկայացնել։ Պատգամավորության առաջին տարվա ընթացքում ներկայացրել եմ 6 օրենքների նախագծեր։ Այսօր ներկայացրել եմ ևս 3 նախագիծ։ Դրանք հիմնականում վերաբերում են ազգային արժույթին, բանկերին և վարկային կազմակերպություններին։ Մասնավորապես առաջարկել եմ արգելել արտարժույթային (ոչ դրամային) վարկերը, ինչպես նաև ոչ դրամային գները։ Նախ, դրամով գործարքները Սահմանադրության պահանջն են (տես հոդված 83.3), ապա հասարակությունը հսկայական միջոցներ է մսխում դրամի փոխարժեքը արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի պայմաններում ֆինանսավորելու համար, ի վերջո, արժույթային վարկերն ու գները (օրինակ, գազի կամ հանքանյութի պարագայում) անարդարացիորեն նպաստում են հարստության էլ ավելի մեծ կենտրոնացմանը իշխանավորների ու մեծահարուստների ձեռքում, կեղեքում են վարկառուներին։