06:14 , 20 սեպտեմբեր, 2013Հա՛յ, ու՞ր է ՀԱՅՈՒԹՅՈՒՆԴ.
Անցյալու՞մ ես թողել հպարտությունդ,
Որ հիմա վաճառես ազգությունդ,
Բարելավելու համար կացությունդ,
Պահպանելու համար հարստությունդ,
Որ դիզել ես վաճառելով ազնվությունդ...
Հա՛յ, ու՞ր է ազատությունդ,
Ինչու՞ ես թաղել գոյությունդ,
Պղծել սրբությունդ,
Անարգել հայությունդ...
Հա՛յ, ու՞ր է պայքարդ,
Որ դարձել է հույսդ
Ու միակ փրկությունդ:
ՎԱՃԱՌԵԼ ԵՍ ՀԱ`Յ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԴ,
ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՍ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԴ...
Դե.... ՔԱՐՇ ՏՈՒՐ ՀԻՄԱ ՍՏՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԴ....
Վեներա Մկրտչյան