Հայաստանի Մ-21 հավաքականի պաշտպանը տեղափոխվել է Դեպորտիվո Ալավես


16:56 , 22 հուլիս, 2024

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի Մ-21 հավաքականի թեկնածու Անդրանիկ Հակոբյանը «Վալենսիայի» երիտասարդական թիմից տեղափոխվել է իսպանական մեկ այլ թիմ՝ «Դեպորտիվո Ալավես»։ Այս մասին հայտնում է Transfermarkt-ը։

Առաջիկա մրցաշրջանում նա հանդես կգա «Ալավես C-ի» պահեստային թիմում, որը հանդես է գալիս իսպանական ֆուտբոլի 5-րդ դիվիզիոնում։

18-ամյա ֆուտբոլիստը «Վալենսիա» է տեղափոխվել ձմռանը և 11 հանդիպում անցկացրել «Չղջիկների» երիտասարդական թիմի կազմում։ Մինչ այդ Հակոբյանը հանդես է եկել «Էլչեի» երիտասարդական թիմում։

Հիշեցնենք, որ Անդրանիկը ավելի վաղ նաև հրավիրվել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։