Գտածներս՝ քիչ, կորցրածներս՝ շատ...


01:37 , 20 սեպտեմբեր, 2013

Գտածներս՝ քիչ, կորցրածներս՝ շատ... 
Ու այսպես հազար տարի քայլում եմ կորցրածներիս ճանապարհով՝ ամեն մի կորստից հետո մի քիչ հիասթափվելով, մի քիչ այլայլվելով, մի քիչ տխրելով, բայց ավելի մոտենալով ինքս ինձ... Ես ամուր գրկում եմ ինքս ինձ, որպեսզի չմրսեմ, որպեսզի չընկնեմ, որպեսզի չկորցնեմ հավասարակշռությունս... 
Մի քիչ ստացվում է... 
Ու այդ մի քիչի մեջ ես տեսնում եմ ավելին...