Լուսանկարի ներբեռնումը Facebook բրտանուհուն արժեցել է 30 հազար դոլար


00:30 , 20 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիայում հանգստացող բրիտանուհին հայրենիք վերադառնալուց հետո 30 հազար դոլարի հաշիվ է ստացել բջջային կապի ծառայությունների դիմաց: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա հեռախոսն օգտագործել է, որպեսզի Facebook սոցիալական կայքում ներբեռնի լուսանկարներ, հաղորդում է The Mirror Online-ը:

Լուսանկարների ներբեռնման համար օգտագործելով բջջային ինտերնետ ռոումինգում` կինն անգամ չի կասկածել, որ դա կարժենա օրական 4500 դոլար:

Հելենը, ով բնակվում է Լոնդոնի հարավ-արևելքում նախատեսել էր հանգստի մեկնելուց առաջ 10 դոլարով ձեռք բերել բջջային ինտերնետի փաթեթ: Սակայան Orange օպերատորի աշխատակիցները, որի ծառայությունից նա օգտվել է, համոզել են չվերցնել այդ փաթեթը` հավաստիացնելով, որ սակագինն արդեն ներառված է թրաֆիքի ծավալում, որը բավական է լուսանկարի ներբեռնման համար:

Այն բանից հետո, երբ տեղի ունեցածի մասին տեղեկատվությունը հայտնվել է մամուլում, Orange ընկերությունը համաձայնել է հաշիվը կրճատել մինչև 1500դոլար` «բացառիկ հանգամանքների պատճառով»: