Բժշկի սենյակ. Ուշադիր եղեք սեռական օրգանի մակերեսի նկատմամբ


06:24 , 20 սեպտեմբեր, 2013

Ուշադիր եղեք սեռական օրգանի մակերեսի նկատմամբDoctors.am-ը գրում է.

Ամիսը մեկ անգամ կանոնավոր կերպով զննեք Ձեր սեռական օրգանը: Ուշադիր եղեք մակերեսի բոլոր լաքաների և խալերի հանդեպ: Առնանդամի ստորին մակերեսին, որն ուղղված է դեպի ամորձապարկը, կարող են կորյակներ հայտնվել: Հիգիենայի կանոնների պահպանման դեպքում դրանք ինքնուրույն անցնում են: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է սեղմել կորյակները, սակայն միայն մաքուր ձեռքերով և սեղմելուց առաջ ու հետո ախտահարված հատվածի ախտահանում կատարելու դեպքում: 
Աճուկային շրջանում կամ ամորձապարկին կարող են հայտնվել ճարպային կիստաներ, որոնք առաջանում են ճարպագեղձերի խցանման հետևանքով: Կիստաները սովորաբար մեծ չափերի չեն և անհանգստություն չեն պատճառում: 
Որպես կանոն, նրանք աննկատ են: Երբեմն հագուստի հետ շփման հետևանքով կիստան կարող է բորբոքվել: Նման կիստան վիրաբուժական միջամտության ենթակա են: Սա մի քանի րոպե տևող վիրահատություն է: Ճարպային կիստաները հազվադեպ են առաջանում, հիմնականում՝ սեռական հասունացման շրջանում: 
Զննման ընթացքում ուշադրություն դարձրեք թեփոտ լաքաների, այտուցների, անհարթ գոյացությունների նկատմամբ: Հաճախ սրանք առանձնապես վտանգավոր չեն, բայց երբեմն կարող են որևէ հիվանդության նշան լինել, հետևաբար ճիշտ կլինի բժշկի դիմելը: