23:25 , 19 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դերասան Ուիլ Սմիթը խոստովանել է, որ օգտվում է Google Alert ֆունկցիայից, որի օգնությամբ համացանցում հետևում է իր մասին նորություններին:
Հենց այդ ֆունցիայի շնորհիվ էլ դերասանը մի օր «պարզել է», որ «ամուսնալուծվում է» կնոջից՝ Ջադ Փինքեթ-Սմիթից: Դա տեղի է ունեցել անցած տարի, երբ լուրեր էին տարածվել, թե աստղային զույգի հարաբերություններում խնդիրներ են առաջացել:
Իսկ ահա մոտակա օրերին Ուիլն իր էլեկտրոնային հասցեի հաղորդագրությունների մեծ թիվն ապահովել է ոչ միայն իր սեփական պատմությունների, այլև որդու հայտարարությունների շնորհիվ:
Հիշեցնենք, որ օրերս 15-ամյա Ջեյդենը Twitter-ի իր էջում քննադատել էր դպրոցական կրթական համակարգը:
