22:58 , 19 սեպտեմբեր, 2013«Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրման և քննարկման հետ կապված ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հրաժարվելու վերաբերյալ հայտարարություններն արդարացված են, որովհետեւ անիմաստ է ֆորմալացնել մի գործընթաց, որի ավարտին անխուսափելիորեն թանկացվելու է տրանսպորտի ուղեվարձը:
Իհարկե, սա չի նշանակում, որ այս երկու խմբակցությունները պետք է դիտորդի կարգավիճակում լինեն, նրանց խնդիրն է՝ մոբիլիզացնել իրենց քաղաքական, կազմակերպչական ռեսուրսը՝ իրենց ընտրողների շահերը պաշտպանելու, ուղեվարձի թանկացում թույլ չտալու համար: