Հնարավոր է Ռուսաստանում արգելափակվի Facebook-ը


22:48 , 19 սեպտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Facebook սոցիալական ցանցի կայքը ընդգրկվել է արգելված կայքերի ցանկում և հնարավոր է արգելափակվի Ռւսաստանում, եթե կազմակերպությունը երեք օրվա ընթացքում չվերացնի խախտումները: Այս մասին հաղորդում է Итар Тасс-ը՝ հղում կատարելով կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտում վերահսկման դաշնային ծառայության ներկայացուցիչ Վլադիմիր Պիկովին: Նրա խոսքերով Facebook-ը ընդգրկել արգելված կայքերի ցանկը պահանջով 10 դիմում է ստացել, սակայն դրանց մեծ մասը մերժել է: Պիկովը ընդգծել է, որ փորձաքննության ուղարկվել է երեք դիմում, այդ թվում ծխելու խառնուրդների գովազդի հետ կապված դիմումը: «Այդ երկու դիմումի համաձայն Facebook-ը արդեն վերացրել է խախտումները, իսկ երրորդի առումով հղումը ընդգրկվել է արգելված կայքերի ցանկում: Մենք արդեն ծանուցումը ուղարկել ենք հոսթինգի ծառայություն մատուցողներին: Facebook-ը ունի երեք օր խախտումները վերացնելու համար, որպեսզի չարգելափակվի Ռուսաստանի տարածքում»,- հայտարարել է Պիկովը: Միաժամանակ Պիկովը չի հստակեցրել, թե ինչ խախտման մասին է խոսքը գնում: Ներկայումս դեռևս Facebook-ը նշված չէ արգելված կայքերի ցանկում: Հիշեցնենք, որ այս շաբաթ ավելի վաղ համացանցի ռուս օգտատերերի Facebook-ում հայտանբերել էին ծխախոտային խառնուրդների գովազդ, որոնց վաճառքը Ռուսաստանում արգելվում է: Սոցցանցի ռուսական գրասենյակի ներկայացուցիչները հաղորդել են, որ հակաօրինական գովազդի հայտնվելը տեխնիկական անսարքության պատճառ է: