Armsport.am-ը գրում է․
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը համարվում է մադրիդյան ակումբի տրանսֆերային գլխավորր նպատակը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել, որ Ալվարեսը «Սիթիի» ղեկավարությանը խնդրել է, որ իրեն վաճառեն։ Արգենտինացին հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ Ալվարեսը ցանկանում է, որ ակումբը ողջամիտ գին սահմանի իր տրանսֆերի համար։
Նախորդ մրցաշրջանում արգենտինացին «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: