Իսպանիայի թագավորը դիմել է հավաքականին Եվրո-2024-ը հաղթելուց հետո


11:26 , 16 հուլիս, 2024

Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը շնորհակալություն է հայտնել ազգային թիմին Եվրո-2024-ում հաղթելու համար։

Երկուշաբթի օրը՝ հուլիսի 15-ին, թագավորն ընդունել է խաղացողներին Մադրիդի Զարզուելա պալատում։

«Մենք գոհ ենք ձեր աշխատանքից։ Ձեր ժառանգությունը հսկայական է: Շնորհակալ եմ ձեր ջանքերի և այդպիսի ուրախությամբ խաղի համար։

Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ տվել եք մեզ»,- ազգային հավաքականի ընդունելության ժամանակ ասել է Ֆիլիպ 6-րդը: