ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները


10:12 , 16 հուլիս, 2024

Hraparak.am-ը գրում է․

Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ Որոշումը հրապարակվեց քիչ առաջ։

ԲԴԽ-ին միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Աննա Դանիբեկյանին:

Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: