Ալեն Սիմոնյանը 3 շաբաթով արձակուրդ է մեկնում


17:47 , 15 հուլիս, 2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը կմեկնի արձակուրդ։ Այդ ընթացքում՝ հուլիսի 16-22-ը, նրա պարտականությունները ժամանակավոր կկատարի Ռուբեն Ռուբինյանը, հուլիսի 23-ից օգոստոսի 5-ը՝ Հակոբ Արշակյանը։