Օկլահոմայի քիմիական գործարանում մի քանի պայթյուն է եղել


21:27 , 19 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Ամերիկայի Օկլահոմա նահանգի Թոմաս քաղաքի քիմիական գործարանում մի քանի պայթյուն է եղել: Գործարանում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մոտակա տների բնակիչները տարահանվել են:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Թե ինչն է եղել պայթյունի պատճառն, առայժմ հայտնի չէ:

Հայտնի է միայն, որ գործարանում գտնվել է մեծ քանակությամբ դյուրավառ ամինաթթու, որն օգտագործվում է պարարտանյութի արտադրության համար:

 Ապացույցներ չկան, որ ողբերգությունը տեղի ունեցել դիտավորության պատճառով, սակայն ոստիկանները չեն բացառում նաև այդ տարբերակը: Տեղական ապահովագրական ընկերությունների հաշվարկով՝ պայթյունից առաջացած վնասը կազմում է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլլար: