Ռոդրին՝ ԵՎՐՈ-2024-ի լավագույն ֆուտբոլիստ, Յամալը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ


09:11 , 15 հուլիս, 2024

Armsport.am-ը գրում է․

Իսպանիայի և Անգլիայի հավաքականները հանդիպեցին ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում։ Վճռորոշ հանդիպումը կայացավ կիրակի օրը՝ Բեռլինի Օլիմպիաշտադիոնում։ Իսպանացիները հաղթեցին 2-1 հաշվով։

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ճանաչվեց այս տարվա մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։

Լամին Յամալը ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Իսկ ահա եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Նիկո Ուիլյամսը։

Այսպիսով՝ Իսպանիան ռեկորդային՝ 4-րդ անգամ դարձավ ԵԱ-ի չեմպիոն։ Նախկինում իսապանացիները ռեկորդը կիսում էին գերմանացիների հետ (3 տիտղոս)։