Սիրիր քեզ, փոխիր կյանքդ


21:21 , 19 սեպտեմբեր, 2013

Ladynews.am-ը գրում է.

Դու և միայն դու կարող ես ստեղծել քո երջանկությունը:  Ամեն ինչ սկսվում է սիրուց, բայց առաջին հերթին սեփական անձի հանդեպ, հետո միայն մյուսների: Երբ ներդաշնակության մեջ ես ինքդ քեզ հետ, աշխարհը փոխվում է քո շուրջ: Դու սկսում ես ուրիշ աչքերով նայել մարդկանց, չնկատել այդքան շատ թերություններ, գնահատել արժանիքները: Մարդկանց հետ հարաբերություններում դառնում ես ավելի անկեղծ, ուրախ ու թեթև:

Երբեմն մենք ամեն ինչ գցում ենք ուրիշի ուսերին և երջանկություն պահանջում նրանից այն դեպքում, երբ ինքներս չենք կարողանում երջանկացնել մեզ:

Դրեք նպատակներ և իրագործեք դրանք: Չէ որ երջանկությունն ավելի մեծ հասկացություն է, քան վայրկենական էմոցիաները: Թող դրանք լինեն քո անձնական նպատակները` անկախ հարաբերություններից: Դու կարող եք հաջողության հասնել աշխատանքում, կամ մի նոր բան սովորել և այլն: Կարևոր չէ՝ ինչ, կարևոր է, որ այն երջանկացնի քեզ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ