19:18 , 19 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ուկրաինան պետք է որոշի՝ ում հետ զարգացնել հարաբերությունները՝ Եվրամիությա՞ն, թե՞ Մաքսային միության: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին:
«Այժմ մենք տեսնում ենք գրավիչ առաջարկներ, որոնք Եվրոպան անում է Ուկրաինային: Մյուս կողմից՝ կա Մաքսային միությունը, որին անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: Ես այդ առաջարկներն անհամատեղելի եմ համարում»,- նշել է նա:
Պրոդիի խոսքերով՝ Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները ևս ակտիվորեն չեն զարգանում:
«Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպմանը, երբ ես Եվրահանձնաժողովի ղեկավարն էի, մամլո ասուլիսին ասացի, որ Ռուսաստանի և ԵՄ-ն նույնքան բնական են, որքան խավիարը և օղին: Ես հիասթափված եմ, որ վերջին ժամանակներս հարաբերություններն այդքան էլ ամուր չեն»,- ասել է նա:
Իտալիայի նախկին վարչապետը նշել է, որ Եվրոպայում տարբեր կարծիքներ են հնչում այն մասին, թե ինչպես զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Եվրոպան բավականաչափ մասնատված է, և դա առանձին խնդիր է: Կան երկրներ, ինչպիսիք են Գերմանիան կամ Իտալիան, որոնք հակված են ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Մեծ Բրիտանիան, օրինակ, ավելի քիչ բան է անում դրա համար»,- ասել է Պրոդին: