ՊՆ. Հայկական կողմը պատրաստ է երկկողմանի մակարդակով Ադրբեջանի հետ քննարկել գերիների հարցերը


18:40 , 19 սեպտեմբեր, 2013

Panorama.am-ը գրում է.

Այսօր ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթին և քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում ընդհանուր համագործակցության հեռանկարները:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև ադրբեջանական գերության մեջ գտվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված իրավիճակը:

Նա անդրադարձել է վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղ գտած Ադրբեջանի Գերիների, պատանդների, անհետ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությանը, ով տեղեկացրել էր, որ հայ ռազմագերի Ինջիղուլյանը իբրև թե խնդրել է իրեն տեղափոխել 3-րդ երկիր: Եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարք չէ, ապա դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակումներ գրավումը` Հակոբ Ինջիղուլյանին փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ