ԲՀԿ-ն լավ էլ ժուլիկ է դարձել, բայց ոնց որ մի քիչ բացահայտ է գործում


18:32 , 19 սեպտեմբեր, 2013

«ԲՀԿ-ն տրանսպորտի գին բարձրացնելու հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցի», բայց ինչի էլի աբյեռ՞՞՞ ԲՀԿ-ն խասյաթ ա դարձրել պատասխանատվությունից թռնելը: 
Հարգելի ԲՀԿ-ը դու համարվում ես ՀՀ 2-րդ կուսակցությունը (անդամներով)՝և՛ ավագանիում, և՛ ԱԺ-ում, բայց արի ու տես փախչում ես պատասխանատվությունից:
Ինչի չեք մասնակցում աշխատանքներին՞ ես գիտեմ, որ եթե հանկարծ քաղաքապետարանը բարձրացնի տրանսպորտի գինը ամբողջ կազմով կլծվեք Տարոնին «գնդակահարության» գործին ու դրանով իսկ քաղաքական դիվիդետներ շահելու: 
Երևանցիներիս մասին մտածում ես էն ժամանակ, երբ արդեն սխալը թույլա տրվել ու դու արդեն չեզոք ես: Բայց ինչի՞ գնացեք, մասնակցեք, այսպես ասաց «Տարոնի կոկորդին նստեք» ու մի թողեք, որ ինքը բարձրացնի տրանսպորտի գինը, եթե չեմ սխալվում ինչ որ հաշվարկներ ունեիք, տարեք դրեք քննարկման սեղանին ու սկսեք ձերը պնդել ու եթե էդքանից հետո քաղաքապետը ապացույցներով հանդերձ ասի. «Չէ ես արհամարհում եմ ճիշտը ու իմ «էշն եմ քշում», էտ ժամանակ խոստանում եմ անձամբ միանալ ԲՀԿ երիտթևին ու տարոնին «քարկոծելուն»: 
Բայց չէ, ինչի՞ ինչի չարչարվեք, գտել եք հեշտ ձևը: Պատասխանատվությունից խուսափում եք, Տարոնը օրենքը ընդունում ա, հետո....գնաաաց... էլ բարեգործ եք դառնում, էլ ժողովրդի պաշտպան, էլ հայրենասեր, էլ ազգի զավակ, էլ անշահախնդիր, էլ ակտիվիստ, էլ պասիվիստ, էլ՜՜՜: 
Ասածս ինչա՝ լավ էլ ժուլիկ եք դարձել, բայց ոնց որ մի քիչ բացահայտ եք անում: 

Մի արեք տենց, ժողովուրդը բիթիա: