Վերջերս հատնաբերված 5 բավականին տհաճ միջատներ (Photo)


19:30 , 19 սեպտեմբեր, 2013

1. Ճանկերով քարանձավային սարդ

1

Ի՞նչն է վախեցնում Trogloraptor marchingtoni անվամբ սարդի մեջ: Նրա մեծ չափսե՞րը, թե այն, որ այս սարդերը մարդկանց բավականին մոտ են ապրում: Վախենալու պատճառ են հանդիսանում նրա ոտքերի ծայրերի ճանկերը: Այն իր չափսերով այնքան էլ մեծ չէ, բայց եթե ձգի ոտքերն, ապա նրա լայնությունը կկազմի 4 սմ: Ենթադրվում է, որ այս սարդն ամենայն հավանականությամբ ակտիվ գիշատիչ է, քան թաքնվող որսորդ: Եթե մոտակայքում թռչող միջատը կպնի նրա ոտքին, ապա անմիջապես կբռնվի: Գիտնականները մինչ այդ չէին հանդիպել այս տեսակի սարդերի, ինչն ասում է նրա մասին, որ հայտնաբերվել է սարդերի նոր տեսակ և ցեղախումբ:


2. Սարդ, ում սարդոստայնը կարող է ամբողջությամբ պատել Ձեզ

2

Caerostris darwini սարդը կարող է այնքան մեծ սարդոստայն գործել, որով հնարավոր է անգամ մարդու փաթաթել: Մադագասկարի ջունգլիներում 2007թ.-ին հայտնաբերված Դարվինի սարդը լայնությամբ 2.5 սմ է: Սակայն նա կարող է իր սարդոստայնով 3 ք.մ. տարածք փակել: Մեկ ամրացված սարդոստայնի թելը կարող է 25 մետր ձգվել:


3. Ուտիճ, որը կարող է դեմքին թռնել  

3

Ուտիճները շատ տհաճ կենդաիներ են, որոնք միշտ ոտքերի տակ են վազվզում և թաքնվում դժվար հասանելի վայրերում: Սակայն կան նաև այնպիսիք, որոնք կարող են թռչել: Ներկայացնում ենք Ձեզ Saltoblattella montistabularis-ին կամ ինչպես նրան այլ կերպ ասում են՝ «թռչող ուտիճ»: Միջատն իրեն վեր է թռցնում ի շնորհիվ շատ հզոր ետևի ոտքերի:  Դա նրանց թույլ է տալիս իր մարմնից 50 անգամ ավելի մեծ հեռավորության վրա թռչել: 


4. Տզրուկ, որը կսնվի Ձեր ներքին օրգաններով

4

2010թ.-ին գիտնականները հայտնաբերել էին տզրուկի նոր տեսակ:  Պերուի Ամազոնիայում հայտնաբերված տզրուկին անվանել են Tyrannobdella rex: Արյունախումը 7.5 սմ երկարություն ունի, շատ սուր ատամներ, որոնք կարողանում են կրծել շատ նուրբ մաշկը: Այլ կերպ ասած այս զզվելի էակը կարող է մտնել Ձեր քիթը, ականջները, սեռական օրգանները, որից հետո կսկսի սնվել ներքին օրգաններով՝ օգտագործելով իր փոքրիկ, բայց շատ սուր ատամները: 

 

5. Արյունախում ծղրիդ

5

Այս գիշատիչ ծղրիդը բացահայտվել էր նկարահանող խմբի կողմից 2012թ.-ին հարավաֆրիկյան քարանձավներից մեկում: Դեռևս անանուն միջատը թռչկոտելու փոխարեն լողում է: Նաև նրա մոտ զարգացած է բերանային հատվածը, որը թույլ է տալիս ծղրիդին ավելի լավ կողմորոշվել մութ տարածության մեջ և հեշտությամբ գտնել զոհին: