18:28 , 19 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Նախօրեին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա իրավապահները ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի բնակիչ, նախկինում դատված, 46-ամյա Արմեն Շահբազյանին, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Շահբազյանը խոստովանել է, որ 1998 թվականի սեպտեմբերին հայրական տանը, գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքով հարվածել էր իր ծանոթուհի Դիանային, ով կորցնելով գիտակցությունը` մահացել էր:
Պատժից խուսափելու համար Շահբազյանը դիակը թաղել էր տանը հարակից շինության պատի տակ:
.jpg)
.jpg)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ