Մեծ Բրիտանիայում ձերբակալվել են Սիրիայում ահաբեկչության կազմակերպման 2 կասկածյալ


18:22 , 19 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է երկու տղամարդ, որոնք կասկածվում են Սիրիայում ահաբեկչական գործունեությանը մասնակցելու մեջ՝ հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալությունը կատարվել է երկուշաբթի:

Ներկայում ոստիկանությունը խուզարկություն է անցկացնում երկու հասցեներով՝ Լոնդոնում և Լանքաշիր կոմսությունում: