18:16 , 19 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից ՀՀ տարածք ներմուծվող դեղերի փորձաքննության ընթացքում կատարված նույնականացման արդյունքում պարզվել է, որ «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից Վրաստանից ներմուծվող Սանդոստատին 0,1մգ/մլ 1մլ ներարկման լուծույթ N5 դեղը չի համապատասխանում գրանցման նմուշին` առկա է կեղծիքի կասկած: Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այդ մասին տեղեկացվել է ՀՀ-ում դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջը` Նովարտիս Ֆարմա ԱԳ (Շվեյցարիա) ընկերությանը, որն էլ հաստատել է կեղծիքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ