00:57 , 20 սեպտեմբեր, 2013Հոգուս մեջ թախիծ, սրտումս կարոտ: Ահա թե ինչ եմ զգում, ահա թե մարդկային որ զգացումն է ինձ տանջում: Սիրտս տակն ու վրա է լինում, արցունքներիս պատճառը դառնում, սակայն այդ արցունքներն էլ չեն փարատում հոգուս ցավը։ Ես ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, թե ինչու եմ այսքան տանջվում, թե ինչու է կյանքը այսքան դաժան իմ հանդեպ։ Սրտումս դեռ ապրում է այդ ցավը, այն ահավոր է՝ անդառնալի և անգութ։ Այդ ցավը դեռ իմ սրտում է, իմ հոգում. այն չի լքում իմ հոգին ախ այդ ցավը, որ միշտ ինձ ուղեկցում է։ Ես չեմ կարող պայքարել դրա դեմ . ես անզոր եմ , ես պետք է պայքարեմ այդ ցավի դեմ, ես պետք է չհանձվեմ և առաջ շարժվեմ, ես պետք է ցույց տամ, որ հույսը վերջինն է լքում մարդուն, ինչպես նավապետը նավին։ Ես պետք է այս անդառնալի և խորը ցավը հանեմ իմ սրտից, նետեմ անդնդախոր ձորը և պայքարեմ հանուն երջանկության...