Սահմաններին ծառ տնկելով, պատ շարելով անվտանգություն ապահովող իշխանությունը պետության չգոյությունը հիմնավորում է «Հայոց պատմություն» եզրույթով


14:12 , 11 հուլիս, 2024
«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» եզրույթները խորքային առումով տարբեր են։
«Հայոց պատմությունը» ներառում է նաև «Հայաստանի պատմությունը»․ հայոց-ի մեջ կա և՛ հայությունը/հայ ժողովուրդը, սփյուռքը, և թե՛ Հայաստանը։
«Հայոց Պատմությունը» «Հայաստանի Պատմության» փոխելով որտե՞ղ են լինելու գաղթօջախների պատմությունը, Մեծ Հայքի գավառների պատմությունը, Կիլիկիայի պատմությունը։ Կամ լինելու՞ են արդյոք։
Այսօր կառավարության նիստի ժամանակ ոչ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է։ Առնվազն անտրամաբանական է մեկի հակադրումը մյուսին։
Սահմաններին ծառ տնկելով, պատ շարելով անվտանգություն ապահովող իշխանությունը պետության չգոյությունը հիմնավորում է «Հայոց պատմություն» եզրույթով։