Սոս Ջանիբեկյանը՝ պատերազմի մասնակից և Մանթաշովի որդի


17:24 , 19 սեպտեմբեր, 2013

Դերասան Սոս Ջանիբեկյանը վերջերս նկարահանվել է երկու գեղարվեստական ֆիլմերում:  ArmStar.am-ն անտարբեր չմնաց այս իրադարձության նկատմամբ և որոշեց սիրված դերասանի հետ զրուցել ֆիլմերի սյուժեի և մարմնավորած կերպարների մասին:

Առաջին ֆիլմը, որին անդրադարձանք «Թևանիկ» ֆիլմն էր, որը նկարահանվել է Առնոլդ Աղաբաբովի ստեղծագործության հիման վրա: «Այս ֆիլմը բաղկացած է երեք պատմություններից: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ երեք պատմությունները միանում են իրար: Ֆիլմը պատերազմի ու կռվի մասին չէ: Դրա ընթացքում սիրո կորստի, մարդկային հարաբերությունների, այդ ժամանակ մարդկանց ունեցած վախերի, կորուստների մասին է ֆիլմը»,- ասաց Սոս Ջանիբեկյանը ArmStar.am-ի հետ զրույցում:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են փոքրիկ երեխաները, արդեն երկրորդական դերերում են Սոսը և մյուս կոլեգաները: «Իմ կերպարի անունն էր «Ծուխը թակած Ավո»: Կերպարին ծանոթանալիս հուզվեցի: Նա մի կերպար է, ով գլոբալ է մտածում: Նա մարդկության վախերից և հարմարավետությունից ստեղծված կարծրատիպերից դուրս է, նրա մտածողությունը տեղային ու տարածքային չէ, այլ ավելի գլոբալ… Ֆիլմում մի դրվագ կա, որ հայ ու թուրք ամուսինները պիտի պատերազմի ժամանակ բաժանվեն սահմանի վրա, իսկ իմ կերպարը կռիվ է տալիս, թե ինչ կապ ունի թուրք, հայ, ինչ կապ ունի հայ տղամարդու պատիվ, որ իր կինը թուրք է, չէ որ պատերազմը մեր դուռն է թակում… չէ որ բոլորս էլ մարդ ենք, ճիշտ է, նրանք մեր թշնամիներն են, բայց կա սեր, կան երեխաներ այդ սիրուց ծնված»,- պատմում էր դերասանը:

«Իմ կերպարն ավելի գլոբալ մտածողություն ունի: Այնպես է ստացվում, որ պատերազմը սկսվում է ու իմ կերպարը գնում է կռվի: Ստեղծվում է մի իրավիճակ, որ կամ մասնակիցները պիտի նահանջեն ու գյուղը տան` այդպիսով փրկելով իրենց կյանքը, կամ նրանք պետք է մինչև վերջ կռվեն` գնալով դեպի մահ: Ավոն` կերպարս, որոշում է կայացնում, որ ավելի լավ է կյանքում անել մեծ սխալ դեպի անմահություն, քան փոքր սխալ` գնալով դեպի հարմարավետություն` ամբողջ կյանքում ապրել խղճի ճնշման տակ»:

Սոսի կերպարը խիզախ հայ տղամարդու կերպար է, որին ծանոթանալիս դերասանը շատ ընդհանուր հատկանիշներ է գտել նաև իր` որպես մարդու մեջ: «Ինքս իմ կայքում երբեք չեմ ընտրել հեշտ ճանապարհը, դժվարից դասեր եմ քաղել, իսկ հեշտը վայելել. դասերն ավելի եմ արժևորում, քան վայեքները: Ես ու մարմնավորածս կերպարը բավական շատ ընդհանրություններ ունենք: Նախ շատ նման է մեր գլոբալ մտածողությունը, սիրո մեջ մարդու կողմից ստեղծված կարծրատիպերին տեղ չտալը, եթե կա սեր, վերանում է ամեն ինչ, հետո էլ, եթե ես էլ կանգնեի նման որոշման առաջ` կռվել մինչև վերջ ու գնալ դեպի մահ, թե նահանջել ու հանձնվել, ես միանշանակ կգնայի առաջ, կկռվեի մինչև վերջ` գնալով դեպի անմահություն: Ի սկզբանե այս ֆիլմի սցենարն ինձ շատ հուզեց, իսկ դերասանի համար կամ լավ դերն է կարևոր, կամ լավ գումարը: Սա առաջին տարբերակն էր»,- ավելացրեց Սոսը:

Շարունակությունը՝ այստեղ