Սյամոն Խանուման Հայկոյին էլի մեյդան է գցել
18:42 , 9 հուլիս, 2024
Սյամոյի Հայկոն է լույս ընկել՝ փորձելով թերևս շեֆի գործը մի փոքր թեթևացնել: Երկար ամիսներ ի վեր Խանումյան Հայկոյից խաբարություն չկար, ինչպես հայտնի է, բայց հենց որ Սյամոն փորձեց ակտիվանալ, հարցազրույցներ տալ տարբեր ԶԼՄ-ներին, ելույթներ ունենալ, անմիջապես գործին միացավ Սյամոյի ջարդած պլաստինկի դերում հանդես եկող Հայկոն՝ երկրորդելով շեֆի քարոզչական նարատիվները տարբեր ԶԼՄ-ներում:
Սյամոյի կողմից Հայկոյին էլի մեջտեղ բերելու դրդապատճառները հայտնի են, բայց հայտնի է նաև, որ Սյամոն հետևություններ չի արել. ո՛չ «գիտունիկ» Հայկոն, ո՛չ էլ մյուսները չեն օգնելու նրան արցախահայության շրջանում հեղինակություն ձեռք բերել կամ գործոն դառնալ: Որքան էլ թվացյալ խելացի մտքեր արտահայտվեն կամ՝ ականաջահաճո, մեկ է՝ բոլորի համար էլ պարզ է՝ քանի կոպեկի արժեք դրանք ունեն.ոչ մի կոպեկի: