13:45 , 6 հուլիս, 2024ArmLur.am-ը տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ մայիսի 24-ին Ջերմուկի ճոպանուղու մոտ գտնվող «Սթեյք Հաուզ» ռեստորանում միջադեպ է եղել, որի կիզակետում է հայտնվել և, ըստ տեսանյութի, միջադեպ հրահրել Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանը:
Իմ տեղեկություններով` նա ծնունդով Ապարանից է և Արագածոտնի նախկին փոխմարզպետ, 2022-ին պաշտպանության նախարարի խորհրդական նշանակված Ռազմիկ Պետրոսյանի քրոջ որդին է: Պետրոսյանը, հիշեցնենք, ժամանակին լևոնական էր, իսկ 2018-ից հետո կտրուկ դարձավ նիկոլական: