«Samsung Electronics» ընկերությունը հայտարարել է Samsung Galaxy Note 3 նոր սմարթֆոնների վաճառքի իրացման սկիզբը


16:40 , 19 սեպտեմբեր, 2013

Ամիրյան 12-ի՝ «Samsung» ընկերության կողքով այսօր անտարբեր անցնել հնարավոր չէր, անակնկալը ոգևորիչ էր հատկապես տեխնիկայի սիրահարների համար: Շարժական սարքավորումների առաջատար արտադրող  «Samsung Electronics»  ընկերությունը  այսօրվանից հայտարարում է Samsung Galaxy Note 3 նոր սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին՝ ինչը  ստեղծված է մարդու առօրյան հնարավորինս հեշտացնելու համար:

 

Շատ կարևոր է այն, որ դուք այս  նոր  սմարթֆոնների օգնությամբ հնարավորություն եք ստանում  գրանցել ձեզ անհրաժեշտ գործերը, կատարել նշումներ, որոնումներ համացանցում և այդ ամենը մի սարքավորման, և S Pen-ի մի քանի հպման միջոցով:Յուրահատկությունը կայանում է նաև նրանում, որ այս սմարթֆոններն ունեն ավելի լայն էկրան, միաժամանակ երկուսից ավելի խնդիրներ լուծելու, ինչպես նաև արագ անցման հնարավորություն:

Սմարթֆոնների սիրահարներն այժմ միայն կարող են նախապես պատվիրել այն՝  Samsung, Mobile Centre, Orange, VivaCell-MTS և Fine վաճառասրահներից, իսկ Samsung Galaxy Note 3-ի վաճառքի պաշտոնական մեկնարկը կտրվի 2013թ. Սեպտեմբերի 28-ից: Ավելին ընկերությունը այս կապակցությամբ անակնկալ է պատրաստել, այնպես որ պետք է շտապել, քանի որ՝  «Samsung Electronics»  ընկերությունը սկսում է նոր` «Samsung Galaxy Note 3 + Gear» տասնօրյա թեժ ակցիան: 

Ակցիայի մեկնարկի շրջանակներում «Samsung» ֆիրմային խանութում կայացած շնորհանդեսի ժամանակ  ՀՀ-ում «Samsung Electronics»-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը ներկայացնելով տեխնիկայի վերջին նորությունը նշեց. «Սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 28-ը յուրաքանչյուր ոք, ով կկատարի  Samsung Galaxy Note 3 սմարթֆոնի նախնական պատվեր, «Samsung Electronics»  ընկերության կողմից կստանա նվեր հիասքանչ S View Cover պատյան, ինչպես նաև հնարավորություն ձեռք բերելու յուրօրինակ Samsung Galaxy Gear Smart ժամացույցը 50% զեղչով»:

Ի դեպ Samsung Galaxy Gear-ը հայասատանյան շուկայում հայտնվել է Samsung Galaxy Note 3 սմարթֆոնների հետ միասին: Այն հնարավորություն է տալիս կապ հաստատել Samsung  Galaxy Note 3 սմարթֆոնի հետ և կատարել անհրաժեշտ փոփոխություններ, ինչպես նաև տեղեկանալ բաց թողնված զանգերի և նամակների մասին:

Հատկանշական է նաև այն, որ Galaxy Gear-ի միջոցով դուք հնարավորություն ունեք պահպանել նկարներ և ձայնային հաղորդագրություններ, այսինքն այս սարքի օգնությամբ հնարավոր է օգտվել սմարթֆոնից` առանց այն ձեռքի մեջ պահելու:  Ոլորտի սիրահարներին մնում է միայն, պատրաստվել թեժ ակցային: