Պաշտոնական. Էրիկ տեն Հագը երկարաձգել է պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ


18:59 , 4 հուլիս, 2024

Armsport.am-ը գրում է․

Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026 թվականը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում թողնել Տեն Հագին։ Նա մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է2022 թվականի ամռանը։

54-ամյա հոլանդացի մասնագետի գլխավորությամբ ԱՊԼ անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը», 38 խաղում վաստակելով 60 միավոր, զբաղեցրել է ութերորդ տեղը և նվաճել է Անգլիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Մանչեսթեր Սիթիին» (2:1): Դա թույլ կտա ակումբին մասնակցել Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկությանը։

2022/2023 մրցաշրջանում Էրիկ տեն Հագը թիմի հետ նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը։