Ջուր, միս և հացահատիկ. Մաշկի խնդիրները լուծեք առանց դեղերի


20:41 , 19 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Սնունդը, որ ուտում ենք, «պատկերվում» է մեր մաշկին. սննդակարգի ընտրությունը կարող է առողջացնել մաշկը, կամ թողնել հակառակ ազդեցությունը:

Ներկայացնում ենք մթերքների ցանկը, որոնք նպաստում են օրգանիզմի մաքրմանն ու առողջացմանը:

1. Մաշկը երիտասարդ և առողջ պահելու համար անհրաժեշտ է բավականաչափ ջուր խմել, բայց ոչ գազավորված: Բավական է օրական խմել 8 բաժակ ջուր, որի միջոցով կթարմանան և կվերականգնվեն մաշկի բջիջները:

2. Սնունդը պատրաստեք ձիթապտղի ձեթով: Այն մաքրում է մաշկը, առողջարար է, բաղկացած է ճարպաթթուներից:

3. Կանաչ թեյը հակաբորբոքային կատեխինի աղբյուր է: Այդ քիմիական բաղադրիչն օգնում է մաշկը մաքրել բշտիկներից` պայքարելով ազատ ռադիկալների դեմ: Հենց դրանք են մաշկի բջիջների վնասվածքի պատճառ դառնում:

4. Հացահատիկը ևս օգտակար է մաշկի համար: Այն հարուստ է ստելենով, որը կենսականորեն կարևոր դեր է կատարում մաշկի բջիջների առողջության հարցում: Սելենն օգնում է վերականգնել վնասված բջիջները, կանխում է բշտիկների առջացումը:

5. Ընկույզը պարունակում է օմեգա 3 յուղ, որը մաշկը դարձնում է հարթ ու թավշյա:

6. Միսն ու ձուկը սպիտակուցի լավագույն աղբյուր են համարվում, և մաշկին հարթ ու առողջ տեսք են հաղորդում: