Հանգչիր խաղաղությամբ, Նուգո. մահացել է 27-ամյա վրացի ըմբիշ, աշխարհի չեմպիոն և բազմակի մրցանակակիր Նուգզարի Ցուրցումիան


15:20 , 4 հուլիս, 2024
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիային՝ Աշխարհի չեմպիոն և բազմակի մրցանակակիր, տաղանդավոր ըմբիշ Նուգզարի Ցուրցումիայի մահվան կապակցությամբ:
Այս կորուստը ոչ միայն Վրաստանինն է և վրացի ժողովորդինը՝ այլև ամբողջ ըմբշամարտի ընտանիքինը:
Նա ուժեղ մրցակից էր, հարգալից և շատ տաղանդավոր:
Մենք բոլորս կորցրինք վառ անհատականության:
Հանգչիր խաղաղությամբ, Նուգո