16:55 , 19 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ճապոնական բանկը հերթական վիճակագրական զեկույցում հայտնում է, որ երկրում այս տարվա հունիսի վերջի տվյալով ֆիզիկական անձանց կարողությունը կազմել է 1590,1 տրլն իեն (ավելի քան 16,2 տրլն դոլար): Անցած տարվա համեմատ այն աճել է 5%-ով, հայտնում է ITAR-TASS-ը:
Ճապոնացիների անձնական կարողությունը ավելանում է 2-րդ տարին անընդմեջ: Ասիական տարածաշրջանի երկրների շարքում Ճապոնիան միլիոնատերերի ու միլիարդատերերի թվով զբաղեցնում է առաջին տեղը:
Ճապոնացիների անձնական կապիտալի ավելացման գլխավոր գործոնը, ըստ Ճապոնիայի Կենտրոնական բանկի փորձագետների, որոնք նման հաշվարկներ են անցկացնում 1979-ից, ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի թուլացումն է, որը տեղի է ունեցել վերջին կես տարում:
Մինչ այդ՝ հուլիսի վերջին, Ճապոնիայի պետական պարտքը առաջին անգամ հատեց 1 կվադրիլիոն իենի (ավելի քան 10,3 տրլն դոլար) սահմանագիծը, ինչը կրկնակի ավելի է երկրի ներքին համախառն արդյունքից: