Մայրն իր 5 երեխաների հետ տաքսիով մեկնել են Երևան՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ


11:12 , 4 հուլիս, 2024

Ոստիկանության Աշոցքի բաժինը որպես հարազատի հետ կապը կորցրածի որոնում է 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանին և նրա 5 անչափահաս երեխաներին:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ:

Նրանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: