16:36 , 19 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կելլի Պավլիկը ձերբակալվել է տաքսու վարորդին չվճարելու համար: Նա պետք է վճարեր 25 դոլար:
BoxingScene-ի փոխանցմամբ՝ հասնելով տուն՝ Պավլիկը դուրս է եկել ավտոմեքենայից, հրաժարվել վճարել գումարը: Այնուհետև նա գնացել է տուն և ոստիկանություն զանգահարել:
Տաքսու վարորդը ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ ճանաչում է նրան, քանի որ հեռուստացույցով հետևել է նրա մենամարտերին:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ 31-ամյա բռնցքամարտիկը ձեռքի վնավսածքի պատճառով չկարողացավ մենամարտել Անդրե Ուորդի հետ, հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին: