Թուրքերն են հուշել Սյամոյին` ինչպես և որ ժամին պետք է լքի Արցախն ու որպես շպիոն գործուղվի Հայաստան
15:51 , 2 հուլիս, 2024
Անդրադառնալով Արցախից իր փախուստին ու փորձելով արդարացնել այն՝ Սյամոն հռետորական հարց է բարձրացրել. «Եթե ես որևիցե պատասխանատվություն չեմ կրում, որևիցե պաշտոն չեմ, զբաղեցնում, որևիցե… լա՛վ, նստեմ ընդեղ, որ ի՞նչ անեմ, ի՞նչ եմ անելու: Հա, մնացել եմ, որ վերջում գամ, ի՞նչ պիտի անեի, իմա՞ստը…»:
Եթե չենք սխալվում, Սյամոն այդ օրերին, ինչպես և հիմա, քաղաքական շատ կոնկրետ ուժի առաջնրոդ էր՝ ուժ, որի իրականացրած քարոզարշավի ժամանակ Սյամոն հայրենասերի բազմաբղետ դիմակ էր հագնում ու արցախցիներին քարոզում, թե գիշերները նրանց սիրուց քնել չի կարողանում: հո պարզ խաշնարած չէ՞ր… Կարելի էր, չէ՞, գոնե ձևականորեն մի փոքր ուշ ծլկել սեփական ձեռքերով թուրքին նվիրած Արցախից՝ գոնե ձևացնելու, որ ուրացող չես, որ ինչ-որ բան արժեցող քաղաքական ֆիգուր ես:
Բայց ոչ, Սյամոն Արցախը լքել է հենց այն պահին, երբ հրահանգ է ստացել Ադրբեջանից: Թուրքերն են հուշել Սյամոյին, ինչպես և որ ժամին պետք է լքի Արցախն ու որպես շպիոն գործուղվի Հայաստան՝ այստեղ տանելու «Զանգեզուրի միջանցքի» քարոզը: Սյամոյին դրա դիմաց խոստացվել է պայծառ ու փողառատ ապագա, ու հիմա նա նստած սպասում է, թե երբ է Նիկոլը վերջապես Սյունիքը թուրքին նվիրելու՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների դիմաց ստանձնած իր պարտականությունների բարեհաջող ավարտն արձանագրելու. միջանցք բացելը հավասարազոր է լինելու Սյունիքի կորստին, եթե նույնիսկ թուրքին տրվելիքը մի անբարեկարգ արահետ էլ լինի: