Օտարերկրյա քաղաքացիների վիզաների երկարացումը կիրականացվի տեղում


16:22 , 19 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

«ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք դիտարկումներ արեց, որոնցից մեկը վերաբերում էր այս վիզաների երկարացմանը: Նախկինում օտարերկրյա քաղաքացիները վիզան երկարացնելու համար պետք է մեկ օր սպասեին՝ հաջորդ օրը կրկին այցելելով վարչություն: Ներկայումս այս գործընթացը կիրականացվի տեղում»,- ասաց նա: