Սյամոն չի ցանկանում փնտրել մեղավորներ


17:19 , 29 հունիս, 2024
Խոսելով Արցախի մասին՝ Սյամոն կոչ է արել իրար չմեղադրել ու մեղավորներ չփնտրել, քանի որ խնդիրը կառավարման համակարգն է եղել:

Սյամոյի այս կոչը բխում է նախևառաջ սեփական մեղավորության զգացումից. նա գիտի, թե ինչպես ստացվեց, որ 44-օրյայում հայկական կողմը պարտվեց, գիտի, որ այդ պարտության հարցում չափազանց մեծ է նաև իր մեղավորությունը, ուստի մեղավորների փնտրտուքի արդյունքում առաջին բացահայտվողը հենց ինքն է լինելու: Այլ կերպ ասած՝ մեղավորների որոնումը մահացու վտանգ է Սյամոյի համար, ուստի նա փորձում է հարցը չկոնկրետացնել, դարձնել վերացական, գցել համակարգի վրա մի դեպքում, երբ համակարգի հետևում կանգնած էր ՔՊ-ն՝ իր պես դավաճան Նիկոլի գլխավորությամբ: Արցախի կործանումը հետևանք էր ոչ թե արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության ապաշնորհության, ինչպես քարոզում է Սյամոն, այլ Արցախի հանդեպ Հայաստանի ղեկավարության բռնած դիրքի, որի պատճառով Ստեփանակերտը մնաց թշնամու դեմ միայնակ, օտարի հույսին: