15:37 , 19 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացի Օսկար Օրտեգա-Էրնանդեսը, որը մեղադրվում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձի համար, մասամբ խոստովանել է մեղքը: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Օսկար Օրտեգա-Էրնանդեսը ճանաչել է մեղքը մեղադրական 19 կետից 2-ով: Մասնավորապես, նա չի հերքել, որ մի շարք կրակոցներ է արձակել Սպիտակ տան ուղղությամբ ու վնաս պատճառել շենքին: Քննության հետ գործարքի պայմաններով՝ նրանից հանվել են մնացած բոլոր մեղադրանքները, այդ թվում նախագահի դեմ մահափորձին վերաբերող ամենալուրջ մեղադրանքը: Սպասվում է, որ նրա դեմ դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 30-ին, իսկ դատավճիռը կկայացվի հունվարի 10-ին: Նրան սպառնում է 10-27 տարվա ազատազրկում:
Օրտեգա-Էրնանդեսին ձերբակալել էին 2011-ի նոյեմբերի 16-ին Փենսիլվանիա նահանգում: Նա հայտնել էր, որ Օբամային սպանելու հրաման է ստացել «Աստծուց»: Դեպքը տեղի էր ունցել նոյեմբերի 11-ին: Նա արձակել էր 8 կրակոց, որից երկուսի դեպքում փամփուշտները խրվել էին շենքի պատերի մեջ: