ՔՊ-ական Ղազարյան Ալխասի հայտարարագիրը. 30000 դոլար եկամուտ, 12 կտոր հողամաս՝ Վաղաշենում


13:17 , 28 հունիս, 2024
Ղազարյան Ալխասի հայտարարագրից պարզ է դառնում, որ Աղաբեկի ՔՊ-ական դուստրը Նորք-Մարաշում միանձնյա սեփականության իրավունքով տնօրինում է բնակարան (անցյալ տարի է ձեռք բերել), իսկ Գեղարքունիքի Վաղաշենում 12 կտոր հողամաս ունի՝ բաժնային սեփականության իրավունքով: Բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմել են մոտ 1000 եվրոյին համարժեք դրամ, կանխիկը՝ 1500000 դրամ, հաշվետու տարվա եկամուտներն էլ հասել են մոտ 30000 դոլարի, մի 90000 դոլարի էլ վարկ ունի: