Իսրայելում հայրն իր երեխաների հետ նետվել է շենքի 11-րդ հարկից


15:25 , 19 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իսրայելի քաղաքացի Էլի Գուրը 4-ամյա դստեր՝ Էդենի և 5-ամյա որդու՝ Յախավի հետ նետվել է Թել Ավիվի շինություններից մեկի 11-րդ հարկից, հայտնում է MIGnews.com-ը:

Նախնական տեղեկություններով՝ ավելի վաղ դատարանը նրան արգելել էր մոտենալ իր նախկին կնոջն ու երեխաներին նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար: 

Տղամարդը գնացել է կնոջ տուն, բռնությամբ երեխաներին նստեցրել ավտոմեքենան ու հեռացել: Կինը դիմել է ոստիկանություն, սակայն մինչ վերջիններս ճշտել են Գուրի գտնվելու վայրը, արդեն ուշ է եղել: 

Սոցիալական ծառայությունների որոշմամբ՝ տղամարդուն արգելվել էր մուտք գործել քաղաք, որտեղ բնակվել է կինը՝ Ռոնիտը, իսկ երեխաների հետ նա կարող էր տեսնվել միայն սոցաշխատողների հսկողության ներքո: